1 ապրիլի 2011 - 15:27 AMT
Բաքվում վճարում են ընդդիմության հանրահավաքներին չմասնակցելու համար

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են դրամ բաժանել ապրիլի 2-ին կայանալիք «հակապետական» բողոքի ակցիաներին չմասնակցելու համար: Կանխարգելիչ միջոցները անց են կացվում պետական հաստատություններում, որոնց աշխատակիցներին կոչ են անում չմասնակցել բողոքի ցույցերին:

Բուհերում կարգադրվել է կողպել բոլոր պատուհանները՝ խոչընդոտելու համար քարոզչական բնույթի պաստառների տեղադրմանը: Դասախոսներին կարգադրվել է ուսանողներին կանչել համալսարան, չնայած նրան, որ օրն աշխատանքային չէ:

Ըստ «Անա Վեթեն» կուսակցության առաջնորդի, ադրբեջանական ընդդիմությունը շուրջ 40 մլն դոլար է ստացել արտերկրից՝ երկրում լարվածություն ստեղծելու համար, գրում է «Ազադլիգ» թերթը: