1 ապրիլի 2011 - 18:29 AMT
ՀՀ ԱԳՆ-ում ընդունել են Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքագիտության դպրոցի ուսանողներին

Ապրիլի 1-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքագիտության դպրոցի ուսանողներին, որոնք նաեւ Գրիմշոու ակումբի անդամներ են:

Հանդիպման ժամանակ Արման Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, հարեւան պետությունների հետ Հայաստանի հարաբերությունները, Հայաստանի դիրքորոշումը առկա միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ եւ պատասխանեց ուսանողների հարցերին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Միջազգային հարաբերությունների Գրիմշոու ակումբը գիտական տարբեր միջոցառումներ կազմակերպող ընկերակցություն է, ինչպիսիք են օրինակ` ակադեմիական ուղեւորությունները տարբեր երկրներ, որոնց ընթացքում ուսանողներն առավել խորությամբ են ծանոթանում տարածաշրջանային նշանակության խնդիրներին եւ հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաների: