2 ապրիլի 2011 - 13:58 AMT
Հայաստանի նախագահը ապրիլի 4-ին կմեկնի Սերբիա պաշտոնական այցով

Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 4-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Սերբիայի Հանրապետություն:

Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Սերբիայի բարձրագույն ղեկավարության, Պատրիարքի, ինչպես նաև Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախատեսված է նաև մի շարք ոլորտներում հայ-սերբական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: