2 ապրիլի 2011 - 17:21 AMT
Նիդերլանդներում տեղի կունենա Ցեղասպանության 96-ամյակին նվիրված ոգեկոչման համերգ

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) Ապրիլ 24 հանձնախումբը համագործակցությամբ հետևյալ կազմակերպությունների` Հոլանդահայ Աբովյան մշակութային միություն, Երևան հասարակական, մշակութային հաստատություն, Արմենիա հաստատություն, Հոլանդահայ Սասուն մշակութային միություն, Հոլանդահայ Գլաձոր ուսանողական միություն, Ալֆա-Էրիվան հաստատություն հիմնադրամ միավորում, կազմակերպում է Մեծ Եղեռնի 96-ամյակին նվիրված ոգեկոչման համերգ` Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Ձյունիկ Աղաջանյանի ներկայությամբ: Ելույթ կունենան տարբեր հայ երաժիշտներ, որոնք կկատարեն Կոմիտասի, Բաբաջանյանի, Բախի և այլոց ստեղծագործությունները: