2 ապրիլի 2011 - 18:12 AMT
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 3-րդ տուրում «Ուլիսը» նվազագույն հաշվով հաղթեց «Փյունիկին»

Ապրիլի 2-ին մեկնարկել է ֆուտբոլի Հայաստանի առաջնության 3-րդ տուրի խաղը: «Հրազդան» մարզադաշտում 2010-ի բրոնզե մեդալակիր «Ուլիսը» խաղացել է անցյալ տարվա չեմպիոն «Փյունիկ» ՖԱ-ի հետ:

Հանդիպման 88-րդ րոպեին հանդիպման միակ գոլը խփել է «Ուլիսի» հարձակվող Արտյոմ Ադամյանը: Հաղթանակից հետո «Ուլիսը» հավաքել է 7 միավոր և դեռևս գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ղափանում տեղի «Գանձասարը» խաղացել է «Շիրակի» հետ: Հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով` հօգուտ «Գանձասարի», որն առաջին հաղթանակից հետո ունի 5 միավոր, «Շիրակը»` 4: