Եմենի նախագահ Ալի Աբալլահ Սալեհի հակառակորդներն ապրիլի 2-ին նրան կոչ են արել հրաժարական տալ և իշխանությունը փոխանցել փոխնախագահ Աբդերաբբ Մանսուր Հադիին, որի հետ ընդդիմությունը կարող է պայմանավորվել անցումային շրջանի մասին, հաղորդում է France Press գործակալությունը` հղում կատարելով Հանրային ֆորումին, որը միավորում է խորհրդարանական ընդդիմությանն ու նրա դաշնակիցներին:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Ֆորումն իր հայտարարության մեջ Սալեհին կոչ է անում «հայտարարել իր հրաժարականի մասին, որպեսզի իշխանությունը փոխնախագահի ձեռքն անցնի»: Իշխանության փոխանցման գործընթացը պետք է «խաղաղ և կայուն» լինի, նշում է ընդդիմությունը: