5 ապրիլի 2011 - 14:31 AMT
Պրոմեթեյ բանկը խրախուսական մրցանակներ հանձնեց ԵՊՀ Տնտեսագիտական օլիմպիադայի մասնակիցներին

2011թ. ապրիլի 3-ին Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների Տնտեսագիտական օլիմպիադան: Ի նշան Բանկի պատրաստակամության` աջակցելու առաջադեմ ուսանողների մասնագիտական առաջխաղացմանը, օլիմպիադայի բոլոր մասնակիցները ստացան խրախուսական նվեր` Maestro քարտեր, իսկ օլիմպիադայի հաղթողը` ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Սուրեն Մարտիրոսյանը, ստացավ Maestro քարտ և 70.000 ՀՀ դրամ դրամական խրախուսում Պրոմեթեյ բանկի կողմից, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: