16 մայիսի 2003 - 23:02 AMT
ՀՈՒՆԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԿՆՔԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ` ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հունիսի սկզբին նախատեսում է պայմանագիր կնքել ամերիկյան մի ընկերության հետ` հայկական զինված ուժերի համար կապի միջոցների մատակարարումների մասին: Ինչպես այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, գործարքը կֆինանսավորվի Հայաստանին ԱՄՆ ռազմական օգնության շրջանակներում ստացված միջոցներից: Ինչպես իր հերթին նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը, հայկական բանակի համար կապի միջոցներ ձեռքբերելու գործընթացի որոշ ուշացումը պայմանավորված էր նրանով, որ հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանը սկիզբ էր տրվել միայն նախորդ տարի: