16 մայիսի 2003 - 22:54 AMT
ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Մայիսի 25-26-ը Պրահայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված են Իրաքին եւ Հարավային Կովկասին առնչվող հարցեր: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունում, հայ խորհրդարանականները չեն մասնակցի նստաշրջանի աշխատանքին, ինչն, ըստ երեւույթին, կապված է երկրում առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: Միեւնույն ժամանակ, Բաքվի աղբյուրների համաձայն, ադրբեջանական պատվիրակությունը մտադիր է նստաշրջանում բարձրացնել ղարաբաղյան խնդիրը: Նշենք, որ 2002 թ. նոյեմբերին Հայաստանը դարձել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ասոցիատիվ անդամ: