12 մարտի 2001 - 19:33 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԿՍԵԼ Է ԻՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ
12.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Երկուշաբթի Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը սկսել է իր չորսօրյա պաշտոնական այցը Թուրքիա: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Անկարա մեկնելուց առաջ Բաքվի օդանավակայանում Հեյդար Ալիեւը հայտարարել է լրագրողներին, որ այցի ընթացքում նախատեսված են նրա հանդիպումները Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի եւ այլ պաշտոնական անձանց հետ, ինչպես նաեւ` ելույթ թուրքական խորհրդարանում:
Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ Անակրայում կհաջողվի ստորագրել ադրբեջանական գազի առք ու վաճառքի պայմանագիր Թուրքիայի հետ: