8 ապրիլի 2011 - 12:03 AMT
ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանը լուրջ ակնկալիքներ չունի ընդդիմության այսօրվա հանրահավաքից

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը լուրջ քայլեր ու հայտարարություններ չի ակնկալում Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) այօրվա հանրահավաքից: Ըստ պատգամավորի, դա ուղղակի հերթական հանրահավաք է լինելու մասնակիցների զգալիորեն ավելի քիչ քանակով, քան նախորդը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք ՀԱԿ-ը կրկին մուտք կգործի Ազատություն հրապարակ, Մելիքյանն ասել է. «Իսկ ի՞նչ կփոխվի մտնելուց կամ չմտնելուց: Ըստ նրա, ոչ ոք չի խանգարում ՀԱԿ-ի քաղաքացիներին ու առաջնորդներին մտնել Ազատության հրապարակ, եթե նրանց գործողությունները չեն հակասում օրենքին:

Մելիքյանը նաև վստահություն է հայտնել, որ առաջիկայում սոցիալական դժգոհությունը Հայաստանում կմեղմանա, քանի որ իշխանությունները կոնկրետ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ: Նա ընդգծել է, որ այսօրվա բողոքները երկրում սոցիալական դժգոհության հետևանք են և հայ ժողովուրդը կգնա այն ուժի ետևից, որը լուծում է այդ խնդիրները, ոչ թե միայն խոսում դրանց մասին:

Մելիքյանը նաև վստահություն է հայտնել, որ երկրում արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ տեղի չեն ունենա: