8 ապրիլի 2011 - 13:05 AMT
2011 թվականի մայիսին կդադարի գոյություն ունենալ Կարսի «Հումանիզմի հուշարձանը»

Կարսի «Հումանիզմի հուշարձանի» ապամոնտաժման աշխատանքները կսկսվեն մոտակա 15 օրերին: Հուշարձանը կապամոնտաժվի մասերով, իսկ տարածքը կփոխանցվի Կարսի անշարժ գույթի ազգային վարչությանը, գրում է Ermenihaber.am-ը:

Հուշարձանի հեղինակ, քանդակագործ Մեհմեդ Աքսոյը դատի է տվել Կարսի քաղաքապետարանին: Էրզրումի վարչական դատարանը որոշել է հետաձգել հուշարձանի ապամոնտաժումը մինչև որ վերջնական որոշում կայացվի: Իր հերթին Կարսի քաղաքապետարանը բողոքարկել է փաստաբանների հայցը, որի հիման վրա Էրզրումի վարչական դատարանը վերջնական դատավճիռ է կայացրել՝ հուշարձանը պետք է ապամոնտաժվի:

Ապրիլի 6-ին անհայտները ներկել էին հայ-թուրքական բարեկամության հուշարձանը երեք տարբեր գույներով: