10 մարտի 2001 - 19:33 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՓԱՐԻԶՈՒՄ ԱՐԴԵՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
10.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Ադրբեջանական «Ազգային Կոնգրես» կուսակցության նախագահ Իխթիյար Շիրինը հանդես է եկել հայտարարությամբ, ուր պնդում է, որ հավաստի աղբյուրներից իմացել է, որ Փարիզում Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը համաձայնություն են ձեռք բերել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը:
Ըստ այդ սկզբունքների, նշվում է հայտարարության մեջ, Լեռնային Ղարաբաղը կստանա անկախ պետության կարգավիճակ, որը ֆորմալ կերպով կապված կլինի Ադրբեջանի հետ, սակայն դրանից հետո անհնարին կլինի վերադարձնել այն Ադրբեջանի կազմ: Ադրբեջանը կկորցնի նաեւ Լեռնային Ղարաբաղի 70-ից ավելի բնակելի վայրեր: ԵԱՀԿ Մինսկի խումբը, ընդունված սկզբունքների համաձայն, կպատրաստի համաձայնագրի նախագիծը եւ կներկայացնի այն երկու պետություների ղեկավարներին:
Հայտարարության հեղինակները Ադրբեջանի իշխանություններից պահանջում են գաղտնազերծել փարիզյան հանդիպումների ժամանակ համաձայնեցված` Ղարաբաղյան կարգավորման սկզբունքները: