Ստեփանակերտում կառուցվող օդանավակայանի աշխարհագրական դիրքը թույլ չի տա Բաքվին հարված հասցնել քաղաքացիական ինքնաթիռներին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: «Լեռնային պայմաններում ցանկացած հակաօդային համակարգի համար դժվար է ոչնչացնել հակառակորդի օբյեկտները: Տեխնիկապես դա քիչ հավանական է»,- ասել է ռազմական փորձագետը:
Փորձագետն ընդգծել է, որ քաղաքացիական ինքնաթիռներ ոչնչացնելու Ադրբեջանի կողմից բարձրացված ողջ աղմուկը վատ կազմակերպված կեղծիք է, որը նպատակ ունի «շոշափել» հայկական կողմի տրամադրությունը: