Լույս է տեսել հայ ժամանակակից արձակագիր Բակուր Կարապետյանի «Նեռը իմ
մեջ» վեպը: Այն պատմում է գրողի մասին, որը երկատման մեջ է՝ նրա մի կեսը ցանկանում է զբաղվել իր գրական գործունեությամբ, մյուսը կեսը` նեռը, խառնում է նրա գործերը: Հերոսը մասնակցում է ենթադրյալ տիեզերական ժողովներին, անցյալը դարձնում ներկայի մի մաս: Նա նույնիսկ փորձ է անում փրկել Սիբիրի Օրոկ կոչվող ցեղը: «Գրքում ներկայացված են ժամանակի մարտահրավերները: Այստեղ կա գրոտեսկ, այլաբանական կերպարներ, որոնք դիպվածային են: Գիրքը ահազանգ է մարդկային որակների և վաղվա օրվա մասին», -ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը ասուլիսի ժամանակ:
Գիրքը հրատարակվել է պետպատվերի շրջանակներում, 500 օրինակ տպաքանակով: