Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ ապրիլի 8-ին Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը մեկնեց Փարիզ: Ապրիլի 9-ին Հայր Մեսրոպը ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ կժամանի Ժնև, հայտնում է Սբ Էջմիածնի մամլո դիվանը:
Գերագույն հոգևոր խորհրդի հանձնարարությամբ ապրիլի 10-ին, Ժնևի Ս. Հակոբ առաջնորդանիստ եկեղեցում, Շվեյցարիայի հայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահը Հովնան Սրբազանի կողմից կներկայացվի հայ համայնքին: