8 ապրիլի 2011 - 17:18 AMT
Երիտասարդ գրականագետները Երևանում կքննարկեն ժամանակակից գրականության հիմնախնդիրները

Ապրիլի 11-12-ը Երևանում, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի կունենա երիտասարդ գրականագետների հանրապետական նստաշրջանը: Բացման խոսքով հանդես կգան Ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանը և ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը: Երկօրյա նստաշրջանի ընթացքում ելույթ կունենան 26 գրականագետներ, որոնք կքննարկեն պատմաբանների աշխատանքները, հայ դասական բանաստեղծների և գրողների գործերը, նրանց սակավ հայտնի ստեղծագործություններն, ինչպես նաև ժամանակակից գրականության հիմնախնդիրները: