Համատեղ ծրագրի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Մաքուր ջուր» ընկերությունը Նոյեմբերյանի հիվանդանոցին տրամադրեցին անհրաժեշտ բուժսարքավորումներ նորածինների առողջության պահպանման համար: Տրամադրված սարքավորումենրը հնարավորություն կտան հետծննդյան անհնրաժեշտ խնամք տրամադրել նորածիններին առանց այլ հիվանդանոցներ տեղափոխելու: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, Տավուշի մարզպետարանի Առողջապահության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, ինչպես նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին և «Մաքուր ջուր» ընկերության տնօրեն Վերոնիկա Բաղդասարյանը:
Կարինե Սարիբեկյանը փոխանցեց ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի շնարհակալական խոսքը ՅՈՒՆԻՍԵՖ-ին և «Մաքուր ջուր» ընկերությանը և նշեց. «Նեոնատալ խնամքի ապահովման բուժսարքավորումների անհրաժեշտության կարիքը էլ ավելի մեծ է մարզերում: ՅՈՒՆԻՍԵՖ-ին և «Մաքուր ջուր»ընկերության համագործակցությունը առաջին օրինակն է, երբ մասնավոր սեկտորը օժանդակում է առողջապահության նախարարության քաղաքական ծրագերի իրականացմանը»:
Լեյլի Մոշիրին խոսեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաքելության մասին, ըստ որի առանցքային կարևորություն է տրվում մոր և մանկան առողջության պահպանմանը: «Երեխաները պետք է ստանան որակյալ բուժօգնություն անկախ իրենց բնակչության վայրի և կարգավիճակի: «Մաքուր ջուր» ընկերության հետ հաջողված համագործակցության արդյունքում հեռավոր Նոյեմբերյանում հետծննդյան խնամքը հասանելի կդառնա նորածիններին»:
Վերոնիկա Բաղդասարյանը նշեց. «Ոչինչ չպետք է խանգարի մայրերին վայելել երջանիկ մայրություն, իսկ երեխաներին` անհոգ և առողջ մանկություն: Մենք միացել ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ին հանուն կյանքի և շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հաճախորդներին այս ծրագրում իրենց անմիջական ներդրումը ունենալու համար:
Համաձայն պաշտոնական տվյալների հետծննդյան մահերի մեծ մասը հնարավոր կլիներ կանխել պատշաճ անտենատալ և նեոնատալ խնամքի տրամադրման և անհրաժեշտ բուժսարքավորումների առկայության դեպքում:
«Մաքուր ջուր» ընկերությունը, որը պաշտոնապես հանդիսանում է շշալցված խմելու ջրի ամենախոշոր մատակարարը Հայաստանում, 2009 թվականից միացել է ՀՀ Առողջապահության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ջանքերին Հայաստանում նորածինների խնամքը բարելավելու նպատակով, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: