2011թ. ապրիլի 14-17 Երևանում տեղի է ունենալու Համաշխարհային hոգեբուժական ասոցիացիայի (ՀամՀԱ) տարածաշրջանային գիտաժողովը, որի տեղական կազմակերպիչներն են Հայկական հոգեբուժական ասոցիացիան և Հայկական բժշկական ասոցիացիան:
Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովները լինում են տարեկան 2 անգամ` աշխարհի տարբեր երկրներում:
Մասնակիցների ակնկալվող թիվը ՀՀ-ից 160-180 հոգի է` բոլոր հոգեբույժները, հոգեբաններ, հոգեկան առողջության ոլորտի այլ մասնագետներ, արտերկրից` 270-350 հոգի. ներկա պահին արդեն 164 հոգի բոլոր աշխարհամասերի 36 երկրներից հաստատել են իրենց մասնակցությունը:
Գիտական ծրագիրն ընդգրկում է 10 դասախոսություն, 26 սիմպոզիում և 5 սեմինար:
Թեմաները բազմազան են` «Աղետներ և հոգեկան առողջություն», «Բուժման ավանդական, նոր և ալտերնատիվ մեթոդներ», «Արտաքին միջավայր և հոգեկան առողջություն», «Ցեղասպանության հեռավոր հետևանքներ», «Հոգեկան առողջության քաղաքականություն», «Խաղամոլություն և այլ կախվածություններ», և այլն:
Գիտաժողովի հրավիրված խոսնակներն են այսօր համաշխարհային հոգեբուժության ամենահայտնի մասնագետները` ՀամՀԱ նախագահ Մարիո Մեյը (Իտալիա), ՀամՀԱ փոխնախագահ Պեդրո Ռուիզը (ԱՄՆ), ՀամՀԱ նախկին նախագահներ Նորման Սարտորիուսը (Շվեյցարիա), Խուան Լոպես-Իբորը (Իսպանիա), Ահմեդ Օկաշան (Եգիպտոս) և Ժան Դ'լեյի մրցանակի չորս դափնեկիրները` Դավիթ Գոլդբերգը (Միացյալ Թագավորություն), Հակոբ Ակիսկալը (ԱՄՆ), Օտտո Սթենֆիլդ Ֆոսը (Նորվեգիա) և Հանս-Յորգեն Մյոլերը (Գերմանիա), ինչպես նաև Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Էդուարդ Խանթզյանը (ԱՄՆ), հայտնում է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի մամլո ծառայությունը:
Գիտաժողովի պաշտոնական բացումը տեղի կունենա 2011. ապրիլի14-ին: