Հայ ազգային կոնգրեսի ղեկավար, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ-ի ներկայացուցիչներն արդեն Մատենադարանի հարթակում են, որտեղ սկսվել է ընդդիմության հերթական հանրահավաքը, հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը իրադարձությունների վայրից:
Ինչպես հավաստիացնում են ՀԱԿ-ի կողմնակիցները, Մատենադարանից ոչ հեռու արդեն տեղի են ունեցել ոստիկանության հետ առաջին փոքր բախումները: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը դիմել է ոստիկանության աշխատակիցներին՝ կոչ անելով չխանգարել հանրահավաքի մասնակիցներին և թույլ տալ նրանց մոտենալ Մատենադարանին: