8 ապրիլի 2011 - 19:45 AMT
ԵԽԽՎ նախագահը Լեռնային Ղարաբաղի հարցերով Ենթակոմիտեի գործունեության վերսկսման նախաձեռնողն էր

«Եվրոպայի Խորհրդին Ադրբեջանի և Հայաստանի անդամակցության ժամանակ պարտավորություններից մեկը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումն էր, և քանի դեռ այն կարգավորված չէ, Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԽԽՎ այդ ենթակոմիտեն պետք է գոյություն ունենա»,- հայտնել է Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի ներկայացուցիչ Արիֆ Մամեդովը: Նրա խոսքով, Ղարաբաղի հարցերով Ենթակոմիտեն փաստացիորեն գոյություն ունի, սակայն երբեք չի դադարեցրել աշխատանքը: «Ռասսել Ջոնսթոնի մահից հետո այն դադարեցրեց պաշտոնական հանդիպումները: Սակայն գրեթե ամեն նստաշրջանում պատվիրակությունների ադրբեջանական և հայկական ղեկավարները հանդիպում են: Այդ հանդիպումներն ընթանում են ԵԽԽՎ նախագահի մասնակցությամբ, և հենց նա էլ Ենթակոմիտեի ակտիվ աշխատանքի վերսկսման նախաձեռնողն էր»,- ասել է Մամեդովը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: