Գերմանական Մագդեբուրգում տեղի է ունեցել բռնցքամարտի երեկոյի մասնակիցների կշռումը, որի հիմնական մենամարտը կլինի երկրորդ միջին քաշային կարգում Ռոբերտ Շտիգլիցի ու Խորեն Գևորի մենամարտը, հաղորդում է allboxing.ru-ն:
Երկու բռնցքամարտիկները ցույց տվեցին նույն քաշը՝ 72,2 կգ:
Սկզբից Շտիգլիցը (39-2, 23 КО) պետք է մենամարտեր WBA վարկածով միջին քաշային չեմպիոն Դմիտրի Սարտիսոնի հետ, սակայն վերջինս վնասվածք ստացավ և նրան փոխարինեց Խորեն Գոևորը (31-5, 16 КО), որը WBO վարկանիշով 11-րդն է: