9 ապրիլի 2011 - 11:09 AMT
8-ամյա Դավիթ Անտոնյանը «Україна має талант-3!» հեռուստաշոուի կիսաեզրափակչում է

«Україна має талант-3!» հեռուստաշոուն ապրիլի 8-ին ՍՏԲ հեռուստաալիքով ցուցադրեց Կիևի ընտրական փուլը, ինչպես նաև ընտրեց երկրի 50 ամենավառ տաղանդներին: Ընտրությունը կատարվեց 200 հոգու միջև:

«Պարում եմ քեզ համար» նախագծի հաղթող, 8-ամյա օդային ակրոբատ Դավիթ Անտոնյանը Կիևից դարձել է «Україна має талант-3!» հեռուստաշոուի կիսաեզրափակչի մասնակիցը:

«Պարում եմ քեզ համար» նախագծում հաղթելու շնորհիվ Դավիթ Անտոնյանը մասնակցեց «Դյու Սոլեյ» կրկեսի ներկայացմանը և տեսավ իր կուռքերի ելույթը, հաղորդում է Analitika.at.ua-ն: