10 ապրիլի 2011 - 16:20 AMT
Եվս հինգ ցուցարարների մեղադրանքներ են ներկայացվել ապրիլի 2-ին Բաքվում Հանրային պալատի ակցիայի հետ կապված

Եվս հինգ ցուցարարների մեղադրանքներ են ներկայացվել ապրիլի 2-ին Բաքվում Հանրային պալատի ակցիայի հետ կապված: Այդ մասին հաղորդել է Բաքու քաղաքի դատախազի տեղակալ, հետաքննչական խմբի ղեկավար, որը ստեղծվել է ապրիլի 2-ին ՀՊ չարտոնված ակցիայի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված, Ֆազիլ Հասանալիևը: Նրա խոսքերով, քննչական միջոցառումների արդյունքում հաստատվել է հինգ հոգու մասնակցությունը: Ադրբեջանի ՔՕ 233 և 315 հոդվածների համաձայն մեղադրանք է ներկայացվել:

Ապրիլի 2-ի դեպքերի հետ կապված ևս 4 մարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել որպես կասկածյալ: Նրանց մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի ՔՕ 233 հոդվածի համաձայն: