11 ապրիլի 2011 - 11:27 AMT
Վարորդը «ԲՄՎ» մակնիշի մեքենան թողել է գետում և լքել դեպքի վայրը

Ապրիլի 9-ին՝ ժամը 01.38-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 118-րդ կմ-ում (Հովք գյուղի մոտ) տեղի է ունեցել ավտոպատահար. ավտոմեքենա է ընկել հարակից հոսող Աղստև գետը և անհրաժեշտ է օգնություն: Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացրել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եվ մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:

Դեռևս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 10 ՍՏ 504 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը, իսկ վարորդը, որի ինքնությունը չի պարզվել, լքել է դեպքի վայրը:

Փրկարարների ուժերով ավտոմեքենան գետից դուրս է բերվել, տուժածներ չկան: