Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբն ապրիլի 14-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կազմակերպելու է «Քրիստոնյա Հայաստան» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրություն-քննարկում՝ ֆիլմի ռեժիսոր Արսեն Ասլանյանի մասնակցությամբ։
Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ներկաների հարցերին կպատասխանի ռեժիսոր Արսեն Ասլանյանը:
«Քրիստոնյա Հայաստան» ֆիլմը նվիրված է Հայաստանում քրիստոնեության հաստատմանն ու հայ ժողովրդի ծանր ճակատագրին: Նկարահանումները կատարվել են Էջմիածնի, Օշականի, Օձունի, Հաղպատի, Սանահինի, Տաթևի, Գեղարդի, Խոր Վիրապի, Արցախի եկեղեցիներում։ Ֆիլմի օպերատորն է Արման Օրդյանը, սցենարի հեղինակը՝ Նարինե Թուխիկյանը, իսկ պրոդյուսերը՝ Գոռ Ղազարյանը: