11 ապրիլի 2011 - 11:42 AMT
«Աարարատ» երգչախումբը համերգ է տալու Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ դպրոցում

Ապրիլի 11-ին Արարատյան Հայրապետական Թեմի «Արարատ» միությունը, մի խումբ բարեպաշտ երաժիշտների հետ համատեղ և միության «Արարատ» երգչախմբի մասնակցությամբ, Սուրբ Հարության տոնի նախաշեմին համերգային ծրագրով հանդիպում կունենա Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ դպրոցի սաների հետ: Կներկայացվեն հոգևոր և ժողովրդական երգերի կատարումներ, հանդես կգա նաև մանկական պարի խումբ:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից, բացի նմանատիպ միջոցառումներից շաբաթական մեկ անգամ միության անդամները այցելում են գիշերօթիկ դպրոց, աջակցում դաստիարակներին, օգնում սաներին դասապատրաստման գործում և քրիստոնեական գիտելիքներ փոխանցում նրանց: