16 մայիսի 2003 - 20:34 AMT
ՀՈՒՆԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հունիսի կեսերին Հայաստան կժամանի Ճապոնիայի կառավարության պատվիրակությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանը: Նրա խոսքերով` այցի ընթացքում նախատեսված է մանրամասնորեն քննարկել Հայաստանի գյուղատնտեսական բնագավառի աջակցությանն ուղղված հարցերը: Հայ-ճապոնական միջկառավարական համաձայնագրի հիման վրա 2002 թվականին Ճապոնիայի կառավարությունը տրամադրել է Հայաստանին 9,7 հազար տոննա պարարտանյութ, ինչպես նաեւ 28 տրակտոր եւ 7 կոմբայն: