Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Հայաստանի Գավաթի «Բանանց» - «Միկա» պատասխան կիսաեզրափակիչ հանդիպումը «Բանանցի» ֆուտբոլային դաշտի փոխարեն տեղի կունենա «Հրազդան» մարզադաշտում: Հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին` երևանյան ժամանակով 16:00-ին:
Առաջին հանդիպմանը ոչ ոքի էր արձանագրվել. թիմերին հաջողվեց 3-ական գոլ իրացնել: «Միկայից» աչքի ընկան Դոնգվանգ Ժուն և կրկնակի գոլի հեղինակ դարձած Նարեկ Բեգլարյանը: «Բանանցից» մրցակցի դարպասը գրավեցին Բրունո Կորեին, Վալտեր Պողոսյանն ու Արարատ Առաքելյանը: