Վրացական կողմը 5 ժամով բացել է «Վերին Լարս» հսկիչ-անցումային կետը Ռուսաստանի հետ սահմանին կուտակված մեքենաները բաց թողնելու համար: Այդ մասին հաղորդել է Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ մամլո ծառայության ղեկավար Յուլիա Ստարչենկոն:
ԱԻՆ-ը դիմել է խնդրանքով զերծ մնալ այդ ճանապարհով երթևեկելուց բոլոր նրանց, ով դեռ կանգնած չեն սահմանին, քանի որ կեսօրին ճանապարհը կրկին փակվելու է:
«Վերին Լարս» ՀԱԿ-ը փակվել էր ապրիլի 12-ին առատ ձյան պատճառով, որը տեղացել էր Կրեստովյան լեռնանցքում
«Կազբեկի-Վ երին Լարս» ՀԱԿ-ը միակ պաշտոնական անցումային կետն է վրաց-ռուսական սահմանի ցամաքային հատվածում: