Բաքվում ոստիկանության ուժեղացված ջոկատներն առավոտից վերահսկողության տակ են վերցրել մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, այգիները և հրապարակները: Այդ միջոցները կապված են այսօր նախատեսված ընդդիմության ցույցի հետ, որը պահանջում է ժողովրդավարական բարեփոխումները: Ոստիկանությունը նաև միջոցներ է ձեռնարկում ընդդիմության ակտիվիստների ցույցը Սումգայիթ քաղաքում կանխելու համար:
Ընդդիմության պահանջները նույնն են. կառավարության հրաժարական, խորհրդարանի լուծարում և նոր ընտրությունների անցկացում, կոռուպցիայի դեմ պայքար, քաղբանտարկյալների ազատ արձակում, ԶԼՄ-ների ազատության ապահովում:
Ադրբեջանի իշխանությունները հերքում են ժողվորդավարության հետ կապված խնդիրների վերաբերյալ միջազգային քննադատությունը և այն միջամտություն համարում երկրի ներքին գործերին, հաղորդում է Կավկազսկի ուզելը: