18 ապրիլի 2011 - 10:37 AMT
«Ուլիսը» 13 միավորով գլխավորում է Հայաստանի առաջնությունը

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 5-րդ տուրի վերջին երկու հանդիպումները կայացել են ապրիլի 17-ին:

Երկրի գործող չեմպիոն «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ընդունել է «Շիրակին»: Երևանյան ակումբի ֆուտբոլիստներն առաջին րոպեներից արդեն սկսել են գրոհել և 17-րդ րոպեին գոլ են խփել: Աչքի է ընկել Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը: Խաղն ավարտվել է 1:0` հօգուտ «Փյունիկի»:

Օրվա երկրորդ խաղում հանդիպել են «Ուլիսը» և «Արարատը»: «Ուլիսը» հակառակորդի դարպաս է ուղարկել երեք անպատասխան գնդակ: Գոլերը գրանցվել են Դավիթ Գրիգորյանի, Արտակ Գրիգորյանի և Գևորգ Նռանյանի հաշվին:

«Ուլիսի» հաղթանակից հետո հավաքել է 13 միավոր և առաջնության ղեկավար է, երկրորդ տեղը զբաղեցնում է «Գանձասարը» 11 միավորով, լավագույն եռյակը փակում է «Փյունիկը», որն ունի 10 միավոր: