Սամբոյի Եվրոպայի առաջնությունում, որն ընթանում է Չեխիայում, հայ սամբիստները նվաճել են ևս 2 մեդալ:
Մինչև 52 կգ քաշային կարգում Ռազմիկ Պետոյանը բոլոր մենամարտերում վստահ հաղթանակներ է տարել և դուրս եկել եզրափակիչ: Եզրափակչում Պետոյանը պարտություն է կրել Ռուսաստանի ներկայացուցչից և դարձել Եվրոպայի փոխչեմպիոն` նվաճելով արծաթե մեդալ:
Ռաֆիկ Մանուկյանը, որը հանդես է գալիս մինչև 65 կգ քաշային կարգում, դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Հայաստանի հավաքականը նվաճել է 4 բրոնզե և 1 արծաթե մեդալ, PanARMENIAN.Net-ին հաղորդել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: