Ապրիլի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիր, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համատեղ համերգը: Ծրագրում ներկայացված էին Ա. Դվորժակի Թավջութակի սի բեմոլ մինոր եռամաս կոնցերտը և Պ. Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան: Համերգը անցավ լեփ -լեցուն դահլիճում, հանդիսատեսը բառիս բուն իմաստով լսում էր Նարեկ Հախնազարյանի շունչը: Համերգի յուրաքանչյուր մասի ավարտից հետո Հախնազարյանը «բիսի» էր հրավիրվում՝ նա իր սոլո կատարումով ևս մի քանի րոպե զարդարեց համերգը: Համերգին ներկա էին բազմաթիվ հայտնի մարդիկ` երաժշտության աշխարհից, այդ թվում միջազգային ճանաչում ունեցող ջութակահարներ Մաքսիմ Նովիկովը և Կարեն Շահգալդյանը:
Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թ.-ն Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային չափանիշի երաժիշտ: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է ֆենոմենալ ջութակահար: Նարեկ Հախնազարյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի: Այժմ Հախնազարյանը Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է: