18 ապրիլի 2011 - 13:14 AMT
Վարորդը մեքենային բախվելուց հետո վրաերթի է ենթարկել մեքենայից իջնող երեք ուղևորներին

Ապրիլի 16-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.50-ի սահմաններում անհայտ անձի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արևաբույր գյուղի ճանապարահին բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև՝ վրաերթի ենթարկել այդ մեքենայից իջնող 3 ուղևորներին, ինչի հետևանքով 2 ուղևորները ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել են, իսկ մյուսը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ ապրիլի 17-ին, ժամը 11.00-ին, բաժին է ներկայացել 32-ամյա Սուրեն Մ.-ն և խոստովանել, որ վրաերթը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը:

Սուրեն Մ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն, հայտնում է ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքէջը: