Երևանում տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի հետ: Վրաց նախարարը գտնվում է Երևանում պաշտոնական այցով: Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սեյրան Օհանյանը, հանդիպման ընթացքում նրանք մասնավորապես քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Վրաստանի հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Ըստ Սեյրան Օհանյանի, հայ-վրացական համագործակցության գերակայությունը տարածաշրջանի անվտանգության ապահովումն է:
Իր հերթին Ախալայան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանն ու Վրաստանը համագործակցում են պաշտպանությանն առնչվող բոլոր հարցերում: