18 ապրիլի 2011 - 16:39 AMT
Զավեն Անդրիասյանը երկրորդ տեղն է գրավել Դուբայի բլից-շախմատի առաջնությունում

Դուբայում բլից-շախմատի բաց առաջնությունում հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 9 հնարավորից 7,5 միավոր հավաքեց և 1-2 տեղերը կիսեց Էգսան Մագամիի (Իրան) հետ:

Լրացուցիչ «մահացու պարտիայում» Անդրիասյանը զիջեց և զբաղեցրեց երկրորդ տեղը:

ՖԻԴԵ-ի վարպետ Կարեն Գրիգորյանը, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանն առաջատարներից հետ մնացին 0,5 միավորով և զբաղեցրեցին համապատասխանաբար 3-րդ և 5-րդ տեղերը:

Առաջնությանը մասնակցում էր 82 շախմատիստ, հաղորդում է armchess.am-ը: