18 ապրիլի 2011 - 18:20 AMT
Քիք-բռնցքամարտիկ Նիկոլա Վարդանյանը Չելյաբինսկի երկրամասի նահանգապետի գավաթն է նվաճել

Նիկոլա Վարդանյանը Չելյաբինսկի երկրամասի քիք-բռնցքամարտի նահանգապետի գավաթի 14-րդ առաջնության հաղթող է դարձել մինչև 81կգ քաշային կարգում ֆուլ-կոնտակտ տեսակում, PanARMENIAN.Net-ին հաղորդել են «Ռուսաստանի Հայերի միություն» հասարակական կազմակերպությունից: Մայիսին հայ մարզիկը կմասնակցի Ռուսաստանի քիք-բռնցքամարտի առաջնությանը: