Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 18-ին մասնակցել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված հայ-ռուսական արդյունաբերական նորարարությունների միջտարածաշրջանային ցուցահանդեսի պաշտոնական բացմանը։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, ցուցահանդեսն անցկացվում է «Դեպի նոր տնտեսական հեռանկարներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններումե խորագիրը կրող առաջին համաժողովի շրջանակներում։
Ցուցահանդեսին մասնակցում էին երկու երկրների մարզերի նորարական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող 100-ից ավելի ընկերություններ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ու ՌԴ նախագահի աշխատակազմի միջտարածաշրջանային և օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների բաժնի ղեկավար Սերգեյ Վինոկուրովի բացման խոսքից հետո վարչապետ Սարգսյանը ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի և պաշտոնատար այլ անձանց հետ շրջել է տաղավարներով, ծանոթացել երկու երկրների կողմից ներկայացվող արտադրատեսակներին, ընկերությունների ծրագրերին։