19 ապրիլի 2011 - 09:40 AMT
«Հրապարակ». Առանց պետհամարանիշի «Ֆոլքսվագեն Տուարեգը» դարձել է 5 ավտոմեքենայի վթարի պատճառ

Ապրիլի 18-ին ժամը 22:00-ի սահմաններում Վանաձորի Տիգրան Մեծ փողոցի վրա, կենտրոնական հանրախանութի դիմաց, իրար են բախվել միանգամից 5 ավտոմեքենա: Դրանցից երկուսը «Էլիտար» տաքսի սերվիսի մեքենաներն են, մեկը` «Պրիզ» տաքսի սերվիսի: Իսկ հարվածողը «Ֆոլքսվագեն տուարեգ» մակնիշի առանց պետհամարանիշի մեքենան է, որը մխրճվել է «ՎԱԶ 2107» մեքենայի մեջ:

«Հրապարակի» հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Լոռու մարզային ոստիկանության պետ Անուբախ Համբարյանը: Ըստ թերթի տվյալների, «Էլիտար» տաքսի սերվիսը պատկանում է քաղաքապետարանի գույքի վարչության պետ Վիկտոր Դարբինյանին, ով քաղաքապետի բարեկամն է: Իսկ Ֆոլքսվագենը պատկանում է Լոռու մարզի քննչական վարչության պետի որդուն:

Զոհեր չկան, սակայն ծանր վիրավորվել է «ՎԱԶ 2107»-ի վարորդը, ում լյարդի և փայծախի լուրջ վնասվածնքերով ու բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: