Ապրիլի 19-ին Հայաստանի սամբոյի հավաքականը վերադարձավ Չեխիայից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությանը: Հայ սամբիստներին հաջովեց նվաճել 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ: Պատանիներից արծաթե մեդալակիրներ դարձան Ռազմիկ Պետոյանը (52 կգ ք/կ) և Հովհաննես Ալեքսանյանը (56 կգ ք/կ): Բրոնզե մեդալներ են նվաճել Գրրգոր Մխիթարյանը (48 կգ ք/կ), Ռաֆիկ Մանուկյանը (65 կգ ք/կ) և Ռոզա Խաչատրյանը (52 կգ ք/կ): Երիտասարդների առաջնությունում բրոնզե մեդալներ նվաճեցին Սերյոժա Ալեքսանյանը (57 կգ ք/կ) և Մհեր Կարապետյանը (82 կգ ք/կ):
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայում, ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը լավն է համարում Հայաստանի հավաքականի արդյունքները, սակայն, նրա կարծիքով, մրցավարների ոչ օբյեկտիվ աշխատանքի պատճառով, որոշ հայ սամբիստներ չկարողացան դառնալ Եվրոպայի չեմպիոններ: