Ապրիլի 26-30-ը Աստանայում կկայանա ֆուտբոլի «Ղազախստանի նախագահի գավաթի» խաղարկությունը, որին կմասնակցեն մինչև 17 տարեկանների հավաքականներ 8 երկրներից:
8 թիմերը երկու խմբի են բաժանվել: Հայաստանի հավաքականն առաջին խմբում կխաղա Վրաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի հավաքականների հետ: Երկրորդ խմբում Ղազախստանի, Ադրբեջանի, Իրանի և Ուզբեկստանի հավաքականներն են, PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից: Առաջնությանը պատրաստվելու համար Հայաստանի հավաքականն ապրիլի 20-24-ը Երևան Ֆուտբոլի ակադեմիայում Սուրեն Չախալյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք կանցկացնի, որին հրավիրված են`
Դարպասապահներ` Մարտին Գևորկյանը, («Կռիլյա Սովետով», Ռուսաստան), Գարեգին Մարկոսյանը («Փյունիկ»):
Պաշտպաններ` Համլետ Ասոյանը («Փյունիկ»), Ռոբերտ Դարբինյանը, Սերոբ Գրիգորյանը («Կոնոպլյովի անվան ակադեմիա», Ռուսաստան), Արման Ղազարյանը, Վահան Ադլոյանը («Բանանց») և Ռաֆայել Հակոբյանը («ԱԶ Ալկմաար», Հոլանդիա):
Կիսապաշտպաններ` Սիփան Դավթյանը, Դավիթ Ասատրյանը («Բանանց»), Վիուլեն Այվազյանը, Տիգրան Մակարյանը («Փյունիկ»), Սարգիս Շահինյանը («Միկա»), Արտյոմ Սիմոնյանը, Նորայր Տիգրանյանը («Զենիթ», Ռուսաստան):
Հարձակվողներ` Արամայիս Քյոսայանը («Բանանց»), Վարդան Բակալյանը («Փյունիկ»), Էդգար Արուտյունյանը («Լոկոմոտիվ», Մոսկվա, Ռուսաստան):
Հայ ֆուտբոլիստներն առաջին հանդիպումը կանցկացնեն ապրիլի 26-ին Վրաստանի հավաքականի հետ: