19 ապրիլի 2011 - 18:07 AMT
Առաջին «Սուխոյ Սուպերջեթ 100»-ը Հայաստանում անվանեցին Յուրի Գագարինի պատվին

Ապրիլի 19-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցավ առաջին «Սուխոյ Սուպերջեթ 100»-ի հանձնման հանդիսավոր արարողությունը Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությանը: Օդանավն անվանել են Յուրի Գագարինի պատվին, այն ստացել է ЕК 95015 համարը: Ինքնաթիռը վերցվել է ֆինանսական լիզինգի 8 տարի ժամկետով, նրա արժեքը 24 մլն դոլար է:

Ըստ «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի, նոր ինքնաթիռի տնտեսման տեսակետից նոր հնարավորությունները թույլ կտան նվազեցնել տոմսերի արժեքը: Սակայն, թողարկումից հետո պարզվեց, որ ինքնաթիռի կշիռը 2 տոննայով ավելի է, ինչը թույլ չի տա զգալիորեն էժանացնել տոմսերը:

Ինչպես հայտնել է Բաղդասարովը, մինչ տարեվերջ ընկերությունը ձեռք կբերի ևս 2 «Սուխոյ», 2 «Էյրբաս» և 2 «Սիարջետա բոնբարդյե» ինքնաթիռներ: Անդրադառնալով «Սուխոյ Սուպերջեթ 100»-ի տեխնիկական հագեցվածությանը՝ նա նշել է, որ արդեն 6 ինքնաթիռ փորձարկում է անցել և միայն յոթերորդն է փոխանցվել ընկերությանը:

Ինքնաթիռը կաշխատի դեպի Ռուսաստան, Ուկրաինա ուղղություններով: Առաջին չվերթը կիրականացվի դեպի Մոսկվա: