19 ապրիլի 2011 - 19:32 AMT
Նիդերլանդներում տոնել են «Միացյալ հայերը Հոլանդիայում» միության և «Վան» կիրակնօրյա դպրոցի 10-ամյակը

Ապրիլի 17-ին Նիդերլանդների Նայմեխեն քաղաքում տեղի ունեցավ «Միացյալ հայերը Հոլանդիայում» միության եւ «Վան» կիրակնօրյա դպրոցի 10-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառում:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ջյունիկ Աղաջանյանը, ով բարձր գնահատեց հայապահպանության ուղղությամբ իրականացրած նրանց գործունեությունն ու հետագա հաջողություններ մաղթեց աճող սերնդին հայեցի եւ ազգային արժեքների ոգով դաստիարակելու գործում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Տոնական միջոցառմանը ներկա էին Նայմեխենի քաղաքապետարանի, հայկական կազմակերպությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: