23 փետրվարի 2001 - 21:18 AMT
174 ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 93-ՐԴ ՏԵՂԸ
23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Նախորդ տարվա ընթացքում մարդկային զարգացման ցուցանիշներով 174 երկրների շարքում Հայաստանը 87-րդ տեղից տեղափոխվել է 93-րդ տեղը: Այսօր այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ազգային համակարգող Նունե Եղիազարյանը:
Այսօր Հայաստանի ՄԱԿ-ի ներկայացուցչությունում տեղի է ունեցել «Մարդու իրավունքներ եւ մարդկային զարգացում հանուն առաջընթացի» անվանումը կրող մարդկային զարգացման վեցերորդ ազգային զեկույցի շնորհանդեսը: --0--