23 փետրվարի 2001 - 21:19 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ 50 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ
23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ադրբեջանի մոտ 50 կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ հայտարարել են, որ կոչ կանեն ժողովրդին կազմակերպել բողոքի զանգվածային ակցիաներ, եթե այսօր խորհրդարանում կայանալիք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի քննարկումների ընթացքում ի հայտ գա իշխանությունների դրական վերաբերմունքը Հայաստանի հետ «կապիտուլյանտական» խաղաղության ստորագրմանը:
Կուսակցությունների ղեկավարների հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները հակասում են երկրի Սահմանադրությանը եւ միջազգային իրավունքի նորմերին: