23 փետրվարի 2001 - 21:19 AMT
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՐՏԻ 3-ԻՆ Հ. ԱԼԻԵՎԸ ԿԺԱՄԱՆԻ ՓԱՐԻԶ
23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հրավերով մարտի 3-ին Հեյդար Ալիեւը կժամանի Փարիզ:
Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ «Փարիզում Հեյդար Ալիեւը իր հայ գործընկեր Ռոբերտ Քոչարյանի հետ կանցկացնի ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հերթական փուլը»: Սկզբում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները առանձնազրույց կունենան, որից հետո նրանց կմիանա Ժակ Շիրակը:
Ադրբեջանական «Բիլիք Դունյասի» գործակալությունը հաղորդում է, որ Քոչարյանի եւ Ալիեւի նոր հանդիպումը կտեւի երեք օր: --0--