26 ապրիլի 2011 - 14:26 AMT
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն կայցելի Հարավային Կովկաս

Հաջորդ շաբաթ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն այցելելու է Վրաստան, Ադրբեջան և Հայաստան: Այդ մասին Žinių radijas-ին հաղորդել է նախագահի գլխավոր խորհրդական Լինաս Բալսիսը:

Նրա կարծիքով, այցելությունը Կովկաս կարևոր է, քանի որ Լիտվան նախագահում է ԵԱՀԿ-ում, իսկ այն երկրները, որտեղ նախատեսվում է այցելել, աչքի են ընկնում «սառեցված հակամարտություններով»: Լինաս Բալսիսի պնդմամբ, սպասվում է, որ այդ այցը խթանելու է հակամարտող կողմերի միջև երկխոսությունը: