Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 2011 թվականի առաջին եռամսյակում հանրապետության շրջանների սոցիալ-տնտեսական
Խորհրդակցության ընթացքում հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին տեղեկություններ են հաղորդել շրջվարչակազմերի ղեկավարները:
Նախագահը կարևորել է ընթացիկ աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպումը և համապատասխան հանձնարարականներ տվել շրջվարչակազմերի և շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: