26 ապրիլի 2011 - 18:52 AMT
Լևոն Զուրաբյանը Շվեդիայի խորհրդարանի պատգամավորների հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը

Ապրիլի 25-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ Անելի Էնոքսոնի և Ֆրեդրիկ Մալմի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները` մասնավորապես արտահերթ ընտրությունների հարցը:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Վլադիմիր Կարապետյանը, հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը: